ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Մենք գո՞հ ենք ռուսական խաղաղապահներից, իհարկե ոչ, բայց Փաշինյանն ասաց՝ Արցախն Ադրբեջանի մաս է. Արթուր Խաչատրյան

Մենք գո՞հ ենք ռուսական խաղաղապահներից, իհարկե ոչ, բայց Փաշինյանն ասաց՝ Արցախն Ադրբեջանի մաս է. Արթուր Խաչատրյան

Մենք գո՞հ ենք ռուսական խաղաղապահներից, իհարկե ոչ, բայց հիշեցնեմ՝ ինչպես եկանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Այս մասին այսօր Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:

«Ռուսներն առաջարկեցին հրադադար, Փաշինյանը դա մերժեց, այդ պահից հետո ունեցանք զոհեր, որը Նիկոլ Փաշինյանի որոշման հետևանք էր: Փորձեց հրադադար հաստատել Մակրոնը, չստացվեց, Թրամփը՝ իր նախագահության վերջին օրերին, հետո, ամենավերջում դա արեցին ռուսները, ռուսական միջամտությամբ էր: Կա՞ր ավելի լավ տարբերակ, ես չգիտեմ, բայց այդ փաստաթղթի ստորագրողը Նիկոլ Փաշինյանն է, այնպես որ ցանկացած բողոք՝ կողմերի վարքի վերաբերյալ, խնդրում ենք ուղղել Նիկոլ Փաշինյանին:

Երբ հաստատվեց հրադադարը, նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը որևէ կերպ չէր անդրադառնում Արցախի իրավական կարգավիճակին, դա ընդամենը հրադադարի փաստաթուղթ է, և հանկարծ գալիս է Նիկոլ Փաշինյանը, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին փոխում է խաղի կանոնները և ասում է՝ Արցախն այլևս Ադրբեջանի մաս է»-նշել է նա:

  • Կիսվել: