երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք չունենք որևէ փաստ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա «Առավոտ» թերթի Youtube-յան ալիքների դեմ հարձակման հետևում ՀՀ իշխանություններն են. Իոաննիսյան

Մենք չունենք որևէ փաստ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա «Առավոտ» թերթի Youtube-յան ալիքների դեմ հարձակման հետևում ՀՀ իշխանություններն են. Իոաննիսյան

Մենք չունենք որևէ (անգամ` անուղղակի) փաստ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա «Առավոտ» թերթի Youtube-յան ալիքների դեմ հարձակման հետևում Հայաստանի իշխանություններն են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Ինչպես գիտեք, լրագրողական ՀԿ-ները հայտարարությամբ խոսել են խնդրի մասին և արձանագրել, որ երկու հարձակումները նույն ձեռագրով էին։ Ի պատիվ լրագրողական կազմակերպությունների, իրենք դա չեն կապում իշխանությունների հետ։

Պետք է ասեմ, որ մեր և «Առավոտի» դեմ հարձակումը նույնական ոճով, նույնական ձևով ու նույնական արդյունքով էր։ Հավանաբար` հաքերները առևտրային նպատակներ են հետապնդում. գողանալ բաժանորդներ ունեցող ալիքը, փոխել անվանումն ու վաճառել սև շուկայում (իմիջիայլոց, երկու ալիքներին էլ գողացվելուց հետո նույն անունն է տրվել` «Տեսլա»)։

Ասեմ ավելին, ի տարբերություն «Առավոտի», «Իրազեկ քաղաքացիների միավորման» Youtube-յան ալիքում իշխանությունների դեմ կամ կողմ քոնթենթ չկար, իրազեկող տեսանյութեր էին և իշխանությունը որևէ մոտիվացիա չուներ դրանց դեմ հարձակում անելու։

Հիմքեր ունեմ կարծելու, որ թե մեր և թե «Առավոտի» Youtube-յան ալիքները կարճ ժամկետում հետ կբերվեն։

Հ.Գ. Ես իշխանությունների փաստաբանը չեմ, բայց իշխանության հասցեին ակնհայտ անտեղի մեղադրանքները թուլացնում են իրական քննադատության արժեքը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: