ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը, ուստի հիմա չեմ կարող կռահել․ Լավրով

Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը, ուստի հիմա չեմ կարող կռահել․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նշել է, որ Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երեւանի առաջարկները:

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից որեւէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել»,-ասել է Լավրովը։

 

  • Կիսվել: