հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ. Չավուշօղլու

Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ. Չավուշօղլու

Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Այս մասին թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

՛՛Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ. իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք՛՛,-հավելել է նա:

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին հեռախոսազրույցի մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է իր տեսակետները:

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում և այդ մասին բազմիցս հայտարարել են:

 

 

 

 

  • Կիսվել: