հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)

Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)

Եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և ասել, որ այն շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը:

Նախարարը, մասնավորապես, նշել է. «Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացումը, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում:

Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ՛՛:

Մնացականյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եգիպտոս հարաբերություններին՝ ասելով. ՛՛Կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն են: Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից են՛՛:

  • Կիսվել: