հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

Մի տարի է դաս են անում և ոչ միայն դպրոցի հետ կապված, այլ Կիրանցում ոչ մի միջադեպ չի եղել, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ Կիրանց կատարած այցի ժամանակ:

«Այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է», - նշել է ՀՀ վարչապետը՝ ցույց տալով Հայաստան-Ադրբեջան տարածքը սահմանազատող Կիարանցի պատը:

Նա ընդգծել է, որ նախ` սահմանազատումից հետո ՀՀ և ադրբեջանի սահմանապահ ուժերը դուրս են եկել խրամատներից, 2-րդ փուլով հանել են սաղավարտները և զրահաբաճկոնները, և 3-րդ փուլով պայմանավորվել են, որ ինքնաձիգների վրա պահունակներ չպիտի դրվեն:

«Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումն է և ես հիմա այստեղ կանգնած եմ և մտավախություն չունեմ: Այս պատը կարող էինք չկառուցել, ուղղակի բնակչությունն այն ժամանակ սուր էր ընդունում, սուր էր ընկալում: Չնայած, սիմվոլիկ առումով, պատը շատ կարևոր է, որովհետև երբ ասում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչել, ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում ՀՀ-ն: Եվ ես գիտեմ որ այս պատի մոտ իմ լիազորություններն ավարտվում են», - նշել է ՀՀ վարչապետը:

Նա ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց դա արել ենք, որպեսզի մենք ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

«Հիմա արդեն Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղով ապրանքներ են գալիս, շուտով ուրիշ ապրանքներ կգան, Հայաստանից կգնան: Կիրանցը խաղաղ գյուղ է: Կիրանցը սահմանազատումից հետո 50%-ով աճել է», - հավելել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: