երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մեկը լիներ այս ճգնաժամի համար պատեպատ տա նույն վարչապետին. Սեյրան Օհանյանը՝ իրենց հասցեին հնչեցված վիրավnրանքների մասին

Մեկը լիներ այս ճգնաժամի համար պատեպատ տա նույն վարչապետին. Սեյրան Օհանյանը՝ իրենց հասցեին հնչեցված վիրավnրանքների մասին

Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես որ ինքնորոշվել են Խորհրդային միության շատ-շատ հանրապետություններ, այնպես, ինչպես Ադրբեջանը: Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբևիցե կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման հետ: Պետք չէ խեղաթյուրել: Այդ պայքարը եղել է հայ ժողովրդինը, այդ պայքարը եղել է Արցախինը և հաղթանակից հետո, հաղթանակ, որը որ տարվել է ճգնաժամային պայմաններում և շրջափակման, և երկրաշարժի, և մեզ պարտադրված պատերազի, մենք կարողացել ենք հաղթել, այնուհետև բանակցություններն այդ ուղղությամբ շարունակել:

Ռեալ անկախությունը, Արցախի հետ միասին, եղել է  այն ժամանակ, ոչ թե պարտությունից հետո: Սա կառավարման խնդիր է: Ի դեպ կառավարման խնդիր է, երբ որ այստեղ՝ ելույթների ընթացքում, ԱԺ-ի ղեկավարությունն անընդհատ միջամտում է, տարբեր խոսքեր ասում, խանգարում:

Խրախուսում այն բոլոր ելույթները, որոնք իրենց մեջ պարունակում են վիրավորանքներ ընդդիմության նկատմամբ, անվայել խոսքեր ասել, ինչ է նշանակում օրինակ «մկան ծակ մտնել»,  ինչ է նշանակում «այստեղ լինեիք, տեսնեիք՝ վարչապետը ոնց է ձեզ պատեպատ տալու», մեկը լիներ այս ճգնաժամի համար «պատեպատ տա նույն վարչապետին»:

«Պատեպատ տալը» այն խոսքը չէ, բայց գալու է ժամանակը և այս բոլոր կատարված հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ, ովքեր քայլեր չեն ձեռնարկել, որ Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակական լինեն և հասնեն հաջողությունների»,-ասել է Օհանյանը:

  • Կիսվել: