հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր իշխանության համար թուրքին քծնելը, թուրքի հետ ձեռքսեղմումը դարձել է առաջնահերթություն․Մեկնարկել է ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի համատեղ ակցիան ԱԳՆ–ի դիմաց

Այսօր իշխանության համար թուրքին քծնելը, թուրքի հետ ձեռքսեղմումը դարձել է առաջնահերթություն․Մեկնարկել է ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի համատեղ ակցիան ԱԳՆ–ի դիմաց

Այս իշխանությունների գործելաոճը չի փոխվել՝ ինչպես նոյեմբերի 9-ից առաջ հայտարարում էին, որ որևէ բան ժողովրդի թիկունքում չի լինելու, այսօր նույն կերպ ժողովրդի թիկունքում ընթանում են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական հանրապետությունների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ արտգործնախարարության շենքի առջև հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը:

«Այսօրվա իշխանություններին ուզում եմ ասել, որ մենք ոչ թե այնքանն ենք, ով այսօր եկել է ԱԳՆ շենքի առջև, մենք ոչ թե այնքանն ենք, որ տարբեր հանրահավաքների մասնակցել ենք, այլ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում հայ ժողովուրդը բացարձակ մեծամասնություն է կազմում։ Հետևաբար, հայ ժողովուրդը, որն անցնելով իր պատմական ամբողջ ճանապարհը հասել է 21-րդ դար և արժանապատիվ մտել է 21-րդ դար, որևէ իշխող փոքրամասնություն չի կարող դադարեցնել հայ ժողովրդի ընթացքը»,-ասաց Սևակ Նազարյանը։

Նա նաեւ հավելեց. «Ընդամենը մի քանի տարի առաջ թուքին քծնելն ուղղակի ամոթալի էր, այսօր թուրքին քծնելը, թուրքի հետ ձեռքսեղմումը և ժպիտների փոխանակումը դարձել է առաջնահերթություն այս իշխանությունների համար»:

Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:

  • Կիսվել: