Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեղրի համայնքում սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Սերգո Գալստյանն իր անունով հայտարարագրել է 16 անշարժ գույք, որոնց մեծ մասը հողատարածքներ են Մեղրիում։
Սակայն հայտարարագրված միակ բնակարանը գտնվում է Երևանում։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ի թեկնածուն ընտանիքով բնակվում է մայրաքաղաքում, իսկ Մեղրիում լինում է հիմնականում բիզնես նպատակներով։ Այժմ նա առաջադրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, ինչը որոշակի հարցեր է առաջացնում։
Հայտնի է, որ մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում բնակիչները բավականին զգայուն են նման հարցերի նկատմամբ և նախապատվությունը սովորաբար տալիս են այն թեկնածուներին, որոնք ապրում են տեղում և ամենօրյա շփման մեջ են համայնքի հետ։ Հետաքրքիր է՝ ինչպես կընդունվի երևանաբնակ թեկնածուն մարզի բնակիչների կողմից։
Հավելենք, որ Մեղրիի ընտրություններին մասնակցում են նաև «Ապրելու երկիր», Հայաստանի եվրոպական և Հայաստանի շնորհապետական կուսակցությունները, ինչը խոստանում է բավականին մրցակցային ընտրապայքար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



