Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է և անխուսափելիորեն հասնելու է տեղ․ Նիկոլ Փաշինյան
«Վաղարշապատում ՔՊ-ն և նրա թեկնածուն հաղթել են և ցանկացած իրադարձություն լիցք է տալիս, հենց Էջմիածնում նույնպես», -պատասխանելով Վաղարշապատում ընտրություններից հետո արած ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ հարցին՝ ճեպազրույցում ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այն, ինչ գրել է, դա էլ նկատի ուներ։
«Ինչ վեաբերում է Մայր Աթոռն ազատագրելու գործընթացին՝ շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց Նոր Կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ հաճախ եմ օգտագործում. «Պիտի նայեք, պիտի նայեք և չտեսնեք»։ Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ... Էջմիածնի կենտրոնական հրապարակի հավաքի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք.,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նման հայտարարությունները երկխոսություն է նաև հանրության հետ և դրանից հետո նոր գաղափարներ են ծնվել։
«Հայաստանում հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում. Ես ուրախ եմ, որ իմ հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է»,- ասաց Փաշինյանը։
Հիշելով նախորդ ճեպազրույում լրագրողի հարցին, թե ինքը շատ մեղքեր է գործել՝ Փաշինյանն ասաց.
«Մենք բոլորս մեղավոր ենք. մեկինը մի քիչ ավել, մեկնիը մի քիչ պակաս, իհարկե, ենթադրվում է, որ իմը մի քիչ ավելի շատ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը


