երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հղել մայիսի 9-ի կապակցությամբ։

 

«Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։

 

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։

Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին` Բեռլինում, իսկ մեր հայրերն ու եղբայրները` 1992 թվականին` Շուշիում։

Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ»,- գրված է ուղերձում։

  • Կիսվել: