Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Նշենք, որ սա Մարկո Ռուբիոյի առաջին այցն է Հարավային Կովկաս։ Մինչ այդ նա ոչ Վրաստանում, ոչ Ադրբեջանում չի եղել: Հայաստանից հետո Ռուբիոն ևս չի պլանավորում մեկնել Ադրբեջան կամ Վրաստան՝ այսինքն այցը տարածաշրջանային բնույթ չի կրում։


