շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր ռեյսեր տեղի կունենան դեպի Հայաստան

Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր ռեյսեր տեղի կունենան դեպի Հայաստան

Մարտի 13-ից հետո ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձվել մոտ 2000 քաղաքացի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հայտնեց, որ մայիսի 15-ից արդեն կանոնավոր ռեյսեր են վերականգնվելու Ռուսաստանի Դաշնությունից: Այնտեղ գտնվող քաղաքացիներին հնարավորություն կտրվի վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Բոլոր վերադարձողները պարտավոր կլինեն ինքնամեկուսանալ: Այդ մասով խիստ կանոններ են գործելու:

  • Կիսվել: