չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մաթևոսյանը դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի տեսլականը

Մաթևոսյանը դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի տեսլականը

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված բրիֆինգին ներկայացրել եմ COP17 համաժողովի  նախապատրաստական աշխատանքները։
 
Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
 
«Հայաստանը, որպես COP17-ի հյուրընկալող երկիր, գործում է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և գործողության սկզբունքներով՝ նպատակ ունենալով համախմբել բոլոր շահառուներին՝ կառավարություններից մինչև տեղական համայնքներ, երիտասարդություն, գիտական և մասնավոր հատվածներ։
 
Բրիֆինգի ընթացքում ներկայացրել եմ COP17-ի տեսլականը և բովանդակային ուղղությունները, ինչպես նաև իրականացվող ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։ 
 
COP17 -ը կծառայի որպես գործողությունների և արդյունքների գլոբալ վերանայման կարևոր հարթակ՝ ուղղված Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների իրականացմանը։ 
 
Համաժողովի օրակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև կրթության, իրազեկման և կենսաբազմազանության պահպանության ֆինանսական նոր հնարավորությունների ձևավորմանը»,-նշել է նա։

  • Կիսվել: