ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մատենադարանին հարող տարածքը «Ծռերը» մի ամսով «բրոնյա» են արել․ «Իրավունք»

Մատենադարանին հարող տարածքը «Ծռերը» մի ամսով «բրոնյա» են արել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է, որ օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի 24-ը նախատեսում են Մատենադարանին հարող տարածքում ամենօրյա ռեժիմով հավաքներ անցկացնել: Ընդ որում՝ դրանք ուղեկցվելու են նաեւ երթերի անցկացմամբ:

«Իրավունքին» հայտնի դարձավ նաեւ, որ Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում ԱԺԲ-ականները մտադիր են եղել վրաններ տեղադրել, ինչը մերժվել է քաղաքապետարանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: