ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց պաշտոնից

Մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, Տրդատ Սարգսյանն  ազատվեց  ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:

Նշենք, որ սեպտեմբերի  18-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության: Նրան ծեծելու մեջ մեղադրվում է մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Ըստ որոշ տեղեկությունների, մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես եղել է դեպքի վայրում։ Սակայն վերջինը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը հիվանդանոց էր տեղափոխվել  «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ։ Նա օրեր շարունակ գտնվում է կոմայի մեջ։

Կատարվածից հետո Տրդատ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ

լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։

  • Կիսվել: