Մարուքյանը ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Կենտրոն ՔԿՀ-ում տեսակցել է ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Շուրջ 1.5 ժամ զրուցել եմ սրբազանի հետ մեր հավատքի, նրա անցած ճանապարհի և ստեղծված իրավիճակի մասին։ Եվ ես չէ, որ պետք է ասեմ, թե որքան անկոտրում է սրբազանի կամքը, բայց ոչ մի անակնկալ չի լինելու։ Ժամը 17:30 պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված պատժաչափի հրապարակմանը»,-գրել է Մարուքյանը Թելեգրամի իր ալիքում։
Հիշեցնենք, որ անցած նիստին հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2.5 տարի ազատազրկում։ Սրբազանը չի ընդունում մեղադրանքը:


