Մարտուն Գրիգորյանին պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ չցավեն իր վերքերը, որովհեև այդ վերքերը շատ երկար են ցավելու. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկություն ունի, որ Վարդան Ղուկասյանին պաշտպանելով՝ Մարտուն Գրիգորյանն իր մերձավորների հետ շատ ծանր խոսակցություն է ունեցել։
«Ես ցավում եմ իր համար, կարծում եմ՝ իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ չցավեն իր վերքերը, որովհետև այդ վերքերը շատ երկար են ցավելու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։
Նա պնդեց, թե Հայաստանում, իբր, իշխանությունը ժողովուրդն է․ «Վարդանիկը չի, Ալենը չի, ՀՀ ժողովուրդն է»։
Սիմոնյանը մնում է իր կարծիքին՝ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է։


