ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մարտի 10-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

Մարտի 10-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
 
Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։
 
«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: