ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտերը բավականին թեժ են և այս պահին էլ ընթանում են․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը բավականին թեժ են և այս պահին էլ ընթանում են․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերը Արցախի երկայնքով լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամսշտաբ հարձակման տարբեր հատվածներում։ Մարտական գործողությունները այս պահին էլ են ընթանում։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացոցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերը բավականին թեժ են։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ Պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին։ Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, որոնք հիմնականում չնչին են», -նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ավելի ուշ ճշգրտումներ կարվեն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: