երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու․ Փաշինյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու․ Փաշինյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթն ընդունվեց, բայց Փաշինյանը զգուշացրեց՝ բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է։

Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր էր՝ մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ զանգում է շտապօգնություն, շտապօգնությունը գնահատում է վիճակը։

«Եթե գրանցում են շտապօգնության կանչ՝ կգան ու նրան կտեղափոխեն հիվանդանոց, այնտեղ հասնելուն պես՝ նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրեն առաջնային բուժօգնություն, կարիք լինի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության՝ այդ հատվածը ևս ապահովագրությունը կփակի»,- ասաց Ավանեսյանը։

  • Կիսվել: