հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ էր. անողը ո՞նց է քնում, ո՞նց է ապրելու. Վալոդյա Գրիգորյանի դասղեկ

Մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ էր. անողը ո՞նց է քնում, ո՞նց է ապրելու. Վալոդյա Գրիգորյանի դասղեկ

Մարդկային բարձրագույն արժեքներով օժտված մարդ էր, այդ տարիքում այսքան կայացած, այսքան խելացի, այսքան աշխատող, ինքը այդ շատ լավ բաներն արել է ոչ թե այս երեք-չորս տարվա ընթացքում, որ պետք է համայնքապետ դառնար, այլ դրանից տասնյակ տարիներ առաջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, Փարաքարում համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ նշեց Փարաքարի ավագանու անդամներից մեկը։

«Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց հանուն իր այդ սկզբունքների, իր լավ մարդ տեսակի ես համաձայնեցի ավագանի դառնալ։

Մենք քայլելով Մերձավանից ոտքով, փոքր երեխեքով, իմ ծոռնիկի հետ հասել ենք այստեղ։ Մենք իրեն չափազանց շատ ենք սիրում։ Եթե մեկը մի վատ բան ասի իր մասին, կզարմանանք»,–հավելեց նա։

Իր հերթին Վալոդյա Գրիգորյանի ուսուցչուհին, որ դասավանդել է նրան 4–10–րդ դասարաններում, նշեց. «Ես իրենից ոչ մի վատ բան չեմ տեսել, բացի լավ բանից, բոլորը գովեստի խոսքեր են ասում։ Դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր, ծիծաղկոտ, կատակասեր, մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ էր։

Համայնքը կորցրեց լավագույն համայնքապետի։ Տատիս մի հատ խոսք ուներ, ասում էր՝ սուք ու շիվան լցվի անողի տունը։ Ի՞նչ էր արել, որ չորս երեխու վիզը ծուռ թողեցիք դուք։ Այդ անողը ո՞նց է քնում, ո՞նց է ապրելու, ես զարմանում եմ։

Հլը մի հատ իր մորը տեսե՞լ եք, հորը տեսե՞լ եք, ի՞նչ վիճակի մեջ են։ Երեխեքը, երիտասարդ կինը։ Դա մոռանալու բան չի»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: