ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մարդկանց քանակը միակ բանը չէ, որն անհրաժեշտ է հաջողելու համար. կարևոր են նաև մեր քայլերը. Իշխան Գևորգյան

Մարդկանց քանակը միակ բանը չէ, որն անհրաժեշտ է հաջողելու համար. կարևոր են նաև մեր քայլերը. Իշխան Գևորգյան

Մարդկանց քանակը միակ բանը չէ, որն անհրաժեշտ է հաջողելու համար։ Կարևոր են նաև մեր քայլերը, և հակառակը՝ մեր քայլերից կախված մարդկանց քանակը ուրիշ կլինի Բաղրամյան պողոտայում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Իշխան Գևորգյանը, ով գիշերն անցկացրել էր այստեղ:

Նա ընդգծեց, որ չհաջողելու ճար չունենք, չհաջողելով՝ ամեն տարի մենք պակասելու ենք, Հայաստանը պակասելու է, և հիմա էլ շարունակվում է. «Այն հատվածը, որտեղ երեկ կարող էինք գնալ, կանգնել, այսօր ադրբեջանցիներն են կանգնած։ Ու այդպես շարունակվելու է, վերջինը չէ։ Եթե ինչ-որ մեկը սահմանի՝ սա վերջն է, տանք վերջացենք, մենք էլ ագզովի հավաքվենք ու քննարկենք՝ ուզում ենք այդքան  նսեմանալ ու շարունակել ապրել։ Բայդ դա վերջ չի ունենալու»,- ասաց Գևորգյանը

Նա նշեց, որ չի համակերպվում այս իրականության հետ, որ «գնամ, ապրեմ, գործ չեմ կարողանում անել, չեմ կարողանում մարդավարի ապրել, ընկերներից հետ չեմ կարողաում հանգստանալ, խլել են ամեն ինչ ինձնից, հասկանո՞ւմ եք»։

«Ի՞նչ տարբերություն կիրանցու, իմ ու ձեր տան մեջ։ Եթե ինձ համար միևնույն է իրենց տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա»։

  • Կիսվել: