շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Մարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան

Մարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան

2018-ից Հայաստանը գրանցել է 33 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանի հետ հանդիպումից առաջ։

Նա հավաստիացրել է, որ բնակչության եկամուտներն ավելացել են՝ խոստովանելով, որ էապես բարձրացել է նաեւ գնաճը։

Նրա խոսքով՝ 75 տոկոսով բարձրացել է միջին աշխատավարձը, իսկ գնաճը ավելացել է 25 տոկոսով։

«Մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018թ.։ Բայց նրանք այն մարդիկ են, որոնք աշխատում են եւ աշխատավարձ են ստանում»,- նշել է Փաշինյանը։

  • Կիսվել: