Մարալիկն ու բուլղարական Նովի Բազարը ճանաչվել են քույր քաղաքներ
Այսօր Շրակի մարզի Մարալիկ քաղաքը և բուլղարական Նովի Բազար քաղաքը Բուլղարիայում կնքեցին երկու համայնքների համագործակցության և քույր համայնքներ ճանաչվելու մասին հուշագիր:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանը: Նրանց շատ ջերմ ընդունելություն ցուցաբերեց բուլղարական Նովի Բազար քաղաքի քաղաքապետ Գեորգի Գեորգիևը:
Այս տարվա մեջ սա երրորդ հայկական համայնքն է, որ բուլղարական համայնքի հետ կնքում է համագործակցության պայմանագիր և դառնում քույր քաղաք:






