ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանդատները պահելու անհրաժեշտությունը կա. Սաղաթելյան

Մանդատները պահելու անհրաժեշտությունը կա. Սաղաթելյան

Մանդատները պահելու անհրաժեշտությունը կա, այդ մանդատները ծառայում են մեր ժողովրդին։ Այս մասին այսօր Երկիր մեդիա, 5-րդ ալիք եւ Հ2 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ մանդատները չեն սպասարկելու Նիկոլի բերած օրակարգը։ Վերջին հաշվով ինչ լուծման էլ գնանք, վերջնական հանգուցալուծումը տեղի է ունենալու խորհրդարանում եւ՛ պաշտոնանկության, եւ՛ հրաժարականի դեպքում։ Մանդատներն անհրաժեշտ են դրա համար։ Պատգամավորներն ունեն գործիքակազմեր, որոնցից օգտվելու ենք, օրինակ միջազգային գործունեության ժամանակ շատ կարեւոր է մեր ներկայությունը պատվիրակությունների կազմում, որպեսզի տեսակետներ հնչեցնենք եւ հարցադրումներ անենք։ Բայց վերադառնալ մինչեւ մայիսի 1–ի իրավիճակին՝ հարցը փակված է՛՛։

Մանդատները, Սաղաթելյանի խոսքով, ծառայելու են այն օրակարգի համար, ինչի համար  ժողովուրդը քվե է տվել իրենց, իրենք մինչեւ վերջ դրան հավատարիմ են մնալու, մանդատները ծառայելու են Հայաստանի, Արցախի շահերի սպասարկմանը։

՛՛Էն որ ասում են՝ աշխատավարձ են ստանում, բայց աշխատանքի չեն գնում, ապա նշեմ, որ մենք աշխատավարձ չենք ստանում, որ ՔՊ–ի ազգակործան օրակարգը սպասարկենք, մենք աշխատավարձ եւ մանդատ ենք ստացել այդ քաղաքականության դեմ պայքարելու համար՛՛,-հավելեց նա:

  • Կիսվել: