ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան

Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան

Այն նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
 
«Քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Հավելեց՝ մի կողմում այս խնդիրն է, մյուս կողմում էլ մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է։ Նրա խոսքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը պետք է քննարկվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ և ճիշտ որոշում կայացվի։
Կարապետյանը նշեց, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելոը պահանջով։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։

  • Կիսվել: