հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում․ Ալեքսանյան

Մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների հետ կապված մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը։
 
«ՔՊ վարչության և վերահսկողի քվեարկության ու հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում։ Քվեատուփից դուրս եկած յուրաքանչյուր քվեաթերթիկ ցույց է տրվել ուղիղ եթերում։ 
 
Քիչ հետո էլ նախատեսվածի պես սքաներով հաշվարկից հետո կիրականցվի  քվեաթերթիկների մանուալ (ձեռքով) հաշվարկ, որը ևս ընթանում է ուղիղ եթերում։ 
 
Թե ինչպե՞ս էր կարելի այսպիսի թափանցիկությունից հետո Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործություններ գրել, չեմ հասկանում»,-նշել է նա։
 
Ավելի վաղ կուսակցությունից հայտնել են, որ ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։
 
Ներկայումս, նախատեսված կարգով, նախնական արդյունքներն արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։
 

  • Կիսվել: