Մակրոնը ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս ունի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի: Այս մասին նա ասել է այսօր Կոպենհագենում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Այսօր առավոտյան հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի, իսկ ցերեկը՝ նախագահ Ալիևի հետ ։ Մենք հույս ունենք, որ նախաստորագրմանը կհաջորդի լիարժեք ստորագրում՝ բոլոր անհրաժեշտ քայլերով տարածաշրջանում լիարժեք կարգավորման և հարևան այլ երկրների հետ հարաբերությունների հաստատման համար»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:


