չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մակրոնն Ալիևին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին. Ելիսեյան պալատ

Մակրոնն Ալիևին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին. Ելիսեյան պալատ

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը: Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը պետության ղեկավարներ Էմանուել Մակրոնի ևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում նախագահ Մակրոնն ընդգծել է հրադադարի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- Ելիսեյան պալատի հաղորդագրության տեքստն է մեջբերում France Press-ը։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

  • Կիսվել: