չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ կոչ  անելով նրան վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը Հայաստանի հետ ռազմական բախումներից հետո, տեղեկացնում է Ելիսեյան պալատը։

՛՛Մակրոնը նախագահ Ալիեւին հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ հրադադարին վերադառնալու անհետաձգելիության մասին: Նա պնդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային ջանքերը շարունակելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունը եւ հիշեցրել է բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ դրան նպաստելու իր պատրաստակամությունը՛՛,-մասնավորապես ասված է Ելիսեյան պալատի տարածած հաորդագրության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաեւ, որ Մակրոնը խիստ մտահոգություն է հայտնել երկու երկրների սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ հայկական բնակավայրերի ռմբակոծման կապակցությամբ։

  • Կիսվել: