կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մակրոնն Ալիևի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել և Ադրբեջանին կոչ է արել հարգել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը

Մակրոնն Ալիևի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել և Ադրբեջանին կոչ է արել հարգել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի էսկալացիայի ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

՛՛Նախագահ Մակրոնը պատրաստ է մտքերի փոխանակում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՛՛,-հայտնել են ԱԳՆ-ից:

Բացի այդ՝ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ  Փարիզը կողմ է հրադադարին, ինչպես նաեւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

 

 

  • Կիսվել: