երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ ԱԽ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը․ Արարատ Միրզոյանը ի պատասխան ԱՄՆ գործողություններին

ՄԱԿ ԱԽ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը․ Արարատ Միրզոյանը ի պատասխան ԱՄՆ գործողություններին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանի ցեղասպան քայլերի պատճառով Արցախում ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից:

Այս առնչությամբ Միրզոյանը խուսափողական պատասխան տվեց, նշելով, որ չի կարծում, թե ամերիկյան կողմը որևէ կերպ պատրաստվում է կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը։ «Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ ԱԽ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծել այս իրավիճակը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: