չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՄԱԿ-ում ՄՆ խորհրդականն ընդգծել է ահաբեկչության բոլոր դրսևորումների կանխարգելման և պայքարի գործում ուժեղացված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում ՄՆ խորհրդականն ընդգծել է ահաբեկչության բոլոր դրսևորումների կանխարգելման և պայքարի գործում ուժեղացված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազզգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն ընդգծել է ահաբեկչության բոլոր դրսևորումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործում ուժեղացված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունը:

Այս համատեքստում անդրադարձ է արվել Հայաստանի ակտիվ համագործակցությանը  միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ձևաչափերում:

  • Կիսվել: