ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը ՀՀ-ում կլիներ լավագույն լուծումը. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը ՀՀ-ում կլիներ լավագույն լուծումը. Եղիշե Կիրակոսյան

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը, այստեղ հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության միջազգային հարցերով գրասենյակի` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած դիմումի մանրամասները։

՛՛Այդուհանդերձ, այդ գործընթացն այսօր բարդ է պատկերացնել ու կանխատեսել՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքական իրողությունները՛՛,-ասել է Կիրակոսյանը:

Գնահատելով Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա գործած հարձակումը՝  նա նշել է, որ իրավական տեսանկյունից Ադրբեջանի նշված գործողությունները գնահատելը շատ պարզ է, քանի որ դրանք կոպտագույն կերպով խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: 

Նշել էինք նաև, որ Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:

  • Կիսվել: