չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի նախապատրաստական աշխատանքները ակտիվ փուլում են

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի նախապատրաստական աշխատանքները ակտիվ փուլում են

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացների հետ ծանոթանալու նպատակով Հայաստանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերը։
 
ՇՄՆ-ի փոխանցմամբ՝ Շոմեյքերը, Շրջակա միջավայրի նախարարության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ այցելել է «Մերիդիան» էքսպոկենտրոն, որտեղ դիտարկվել են կենտրոնի վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքը։
 
 
Նախատեսվում է, որ էքսպոկենտրոնը լիարժեք կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կծառայի COP17 համաժողովի կազմակերպչական և տեխնիկական բոլոր պահանջներին։
 
Հիշեցնենք, որ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսվել է միջոցառման պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորում․ 5775.0 մլն դրամ կուղղվի COP17-ի կազմակերպման աշխատանքներին։ Գումարը նախատեսված է «Մերիդիան» էքսպոկենտրոնի բարեկարգման և տեխնիկական հագեցման համար՝ ապահովելու միջոցառման միջազգային բարձր մակարդակը։
 

 

  • Կիսվել: