ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, տեղեկացնում է Անադոլուն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը
Նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի արդյունքների հիման վրա նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջխաղացման հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։
Հաղորդվում է նաև, որ նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։


