ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը գրառում է արել Միրզոյանի հետ իր հանդիպման մասին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկը խոսել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպման մասին։
Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ես հանդիպեցի ՀՀ արտգործնախարար, Նորին Գերազանցություն պարոն Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի առաջնահերթությունները»:


