շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կանցկացնի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կանցկացնի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կհավաքվի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստի:

 Այդ մասին ասված Է համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 25-ին տարածված ծրագրում։
 
ԿԺԴՀ-ն նախօրյակին կատարել Է երեք հրթիռային փորձարկումներ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչին, սպասվում Է քվեարկություն ամերիկյան բանաձեւի նախագծի շուրջ, որը նախատեսում Է Փենյանի դեմ պատժամիջոցների խստացում:
 
Ըստ Սեուլի տեղեկատվության՝ մայիսի 25-ին ԿԺԴՀ-ն կատարել Է երեք բալիստիկ հրթիռների արձակում: Հարավկորեացի զինվորականների գնահատումներով՝ դրանցից մեկը եղել Է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:
 
Ըստ որում փոքր հեռահարության հրթիռներից մեկի արձակումը, հավանաբար, ավարտվել Է անհաջողությամբ:
 
Ի պատասխան Փենյանի փորձարկումների կատարվել են հարավկորեական եւ ամերիկյան երկու հրթիռների արձակումներ Ճապոնական ծովի կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: