հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԱԿ ԱԽ-ն նամակ է ստացել Հայաստանից՝ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ ԱԽ-ն նամակ է ստացել Հայաստանից՝ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից՝ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։

Կլայքի զրուցակիցը, մասնավորապես, նշել է. ՛՛Անվտանգության խորհուրդն այսպիսի նամակ է ստացել Հայաստանի առաքելությունից՛՛։

Բացի այդ՝ նամակում ասվում է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է ՛՛հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, որն անմիջական վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար՛՛:

  • Կիսվել: