«Եդինայա Ռոսիա»կուսակցության Գլխավոր խորհրդի պրեզիդիումի՝ միջազգային հարցերով հանձնաժողովը կարծում է, որ իրավիճակը պետք է կարգավորվի՝ օրենքին խիստ համապատասխան, քաղաքական բազմազանության և հասարական գործունեության ազատության հանդեպ հարգանքով։

«Ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի կարող իրականացվել ոչ իրավաչափ մեթոդներով, մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելք՝ առաջացած կոնֆլիկտից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու»,-ասված է հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ։

 Ուղերձում նաև նշվում է, որ «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջող համագործակցում են 2008 թվականից՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։