չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Մաղթում եմ Ձեզ դիմացկունություն փորձությունների առջև. Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Մաղթում եմ Ձեզ դիմացկունություն փորձությունների առջև. Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ-հանդիման», հայտնել է Կրեմլը։

«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր արիություն և տոկունություն այն փորձություններին դեմ-հանդիման, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», - հայտնել է Կրեմլը։

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը դարձել է 72 տարեկան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: