հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մաղձոտ, խղճուկ, փողոցային մոտեցում է, Միքայել սրբազանը չպետք է գործ ունենար այս համակարգի հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մաղձոտ, խղճուկ, փողոցային մոտեցում է, Միքայել սրբազանը չպետք է գործ ունենար այս համակարգի հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

Անիրավ, անհիմն խնդիրներ կան. մաղձոտ, խղճուկ, փողոցային մոտեցում է, Միքայել սրբազանը չպետք է գործ ունենար ոչ այս շենքի, ոչ էլ այս համակարգի հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի գործին։

«Սա անարդարադատություն է։ Կսպասենք, տեսնենք 100–ից մեկը բարեխիղճ դատավոր կլինի, թե ոչ։ Բայց այս փորձը, որ նա վեհանձն անցել է իր ցավերը՝ իր խորհուրդները կիսելով հանրության հետ, դա պիտի կարողանար անել հենց Շիրակից ու Գյումրիից»,–ասաց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Կապիտուլյացիա արած, թշնամու հետ կոլաբորացիայի մեջ մի փոքր մարդ և խմբակ ուզում է ենթարկեցնել ամեն ինչը իրեն։ Ես կարծում եմ՝ այստեղ չկա որեւէ օրենք, կամ իրավունք, կամ Հայաստանի շահ։ Քանի դեռ այսպես է վիճակը և փոփոխություն չկա կոնկրետ մարդու և կոնկրետ խմբակի հետ կապված, այսպես պետք է շարունակվի»։

  • Կիսվել: