ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՀԿ-ի վերջին շրջանի պահվածքը հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան ԱԺ-ն ապալեգիտիմացնելու փորձ. Ռուբենյան

ԼՀԿ-ի վերջին շրջանի պահվածքը հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան ԱԺ-ն ապալեգիտիմացնելու փորձ. Ռուբենյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչ հիմքեր ունեն ասելու, որ խորհրդարանական ընդդիմությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ և մայիսի 8-ի ծեծկռտուքը ևս նախկինների կողմից հրահրված սադրանքի հետևանք է։ 

Հարցին ի պատասխան՝ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նախ ասաց, որ կա քաղաքական մի համատեքստ, որը ծնունդ է առել 7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին իսկ օրվանից։ Իսկ բովանդակություն,ն ըստ նրա, հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ ԱԺ-ն պրոֆեսոինալ  չէ, անլուրջ է,  որ ամբողջ օրն անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ պատգամավորները չեն տարբերվում նախկին պատգամավորներից, որ նրանք բռնությանը կողմ են և այլն։

«Շատ տրամաբանական է, թե ում է ձեռնտու այս համատեքստը ստեղծել` նախկին իշխանությունների, որոնք չէին անցել ԱԺ, այսինքն՝ իրենք ուզում էին ապալեգիտիմացնել այս գումարման Ազգային ժողովը տարբեր մեթոդներով՝ ներառյալ իրենց հետ կապված լրատվամիջոցների կողմից տարվող ագիտացիայով»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով, եթե համադրում են մի քանի համատեքստ, ստացվում է, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կամա, թե ակամա գտնվում է այդ համատեքստում, քանի որ այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հնարավոր չէ անվանել ԼՀԿ-ի առանձին պատգամավորների և առաջին հերթին խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը։

«Փաստ է չէ՞, որ մի օր Ազգային ժողովում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս, մի օր ԱԺ-ում է ծեծկռտուք լինում, մի օր դրանից դուրս։ Սակայն հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա իրադարձություններն ու զարգացումները, ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը, քանի որ մեր հանրությունը արժանի է ավելի բովանդակային և քաղաքական քննարկումների ԱԺ-ում։ Ես կարծում եմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր քաղաքական ուժը, խմբակցությունը ղեկավարի ու վարչապետի շուրթերով տվել է գնահատական, դատապարտել է բռնությունը, արտահայտել է իր դիրքորոշումը «Լուսավոր Հայաստանի» խմբակցության և նրա ղեկավար պահվածքի, մոտիվացիաների վերաբերյալ, իրենց հերթին էլ ԼՀԿ ղեկավարն ու պատգամավորները տարբեր միջոցներով, այդ թվում՝ շատ հայտնի ու տարօրինակ լայվի  միջոցով ցույց են տվել իրենց դիրքորոշումները կյանքի և քաղաքականության վերաբերյա։ Վստահ եմ, որ հանրությունը հետևություններ արել է»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

  • Կիսվել: