չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Լուսավոր Հայաստան»-ը կհանդիպի Դավիթ Տոնոյանի հետ

«Լուսավոր Հայաստան»-ը կհանդիպի Դավիթ Տոնոյանի հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հանդիպում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որպեսզի քննարկի կուսակցությանը հետաքրքրող որոշ հարցեր:

Հիշեցնենք, կուսակցությունը սկսել է հանդիպումներ անցկացնել  ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ։ Արդեն հանդիպումներ են եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԽ քարտուղարի հետ։

Կուսակցությունը նշում է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։

  • Կիսվել: