երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. Փաշինյանի թիմը որոշում է կայացրել․ «Հրապարակ»

Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. Փաշինյանի թիմը որոշում է կայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռեկորդային ժամկետում` քառորդ օրում, ՔՊ-ն սպառեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը եւ մեծ ընդմիջումից հետո մի քանի ժամանոց հանգստի գնաց` վերադառնալով միայն հայտարարությունների ժամին։ Մեզ ասացին, որ հատուկ են թեթեւ օրակարգ ընտրել՝ «մեծ մարտից» առաջ:

Բանն այն է, որ այսօր առավոտվանից սկսվելու է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ այն նախընտրական տարվա բյուջե է, եւ նախորդ օրերին էլ ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի` նորից հիշելով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: