ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին

Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին

Լոռու մարզպետ Արամ Խարատրյանը լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունները, որ ծեծի է ենթարկել Օձունի համայնքապետին:

Դիտարկմանը, որ վերջինս հաստատել է, մարզպետն ասել է, որ նման բան չի եղել, այն, որ համայնքապետը նման բան է ասում, դա դեռ չի նշանակում, որ դա փաստ է:

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, հաղորդում են ՄԻՊ-ից։

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծել են:

  • Կիսվել: