երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիտվայի ԱԳՆ-ի «Պահապան հրեշտակը» ծածկվել է ՀՀ դրոշով

Լիտվայի ԱԳՆ-ի «Պահապան հրեշտակը» ծածկվել է ՀՀ դրոշով

Այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ առիթով Լիտվայի արտգործնախարարության «Պահապան հրեշտակն» այսօր ծածկվել է Հայաստանի դրոշով:

Համաձայնագիրն իրավական ուժ ստանալու կապակցությամբ իր թվիթերյան էջում շնորհավորական ուղերձ է գրել Լիտվայի փոխարտգործնախարար Առնոլդաս Պրանկևիչուսը: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանին կարող է բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության բարձր չափանիշեր, բնապահպանության և բիզնեսի համար լայն հնարավորություններ»,-նշել է նա:

Նա նաւ հավելել է. «Սա տոնելու առիթ է Լիտվայի համար, քանի որ մենք ավելի ուժեղ ենք միասին»:

  • Կիսվել: