ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիահույս եմ, որ մեր ձևավորած այս ֆորմատը նոր ուժ կտա «Դիմադրության» շարժմանը. Սաղաթելյան (տեսանյութ)

Լիահույս եմ, որ մեր ձևավորած այս ֆորմատը նոր ուժ կտա «Դիմադրության» շարժմանը. Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր իր աշխատանքները սկսեց «Հայաստան-Արցախ․ անվտանգային ահագնացող սպառնալիքներ» խորագիրը կրող համաժողովը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Նախաձեռնելով քննարկումների այս ֆորմատը՝ մենք մեկ պարզ նպատակ ենք հետապնդել՝ միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը և ամենայն պատասխանատվությամբ խոսել Հայաստանի իրական օրակարգերի, մարտահրավերների և դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին։ Եվ ոչ միայն խոսել, այլև ստեղծել հանրային ու քաղաքական այն ինստիտուտները, որոնք ի զորու են պատասխանատվություն ստանձնել և առաջնորդել ժողովրդին պատմական դժվարին այս ժամանակահատվածում։

Ես լիահույս եմ, որ մեր ձևավորած այս ֆորմատը կգա և նոր ուժ կտա Դիմադրության շարժմանն ու դավաճանության դեմ պայքարի բոլոր օջախներին։ Նման ձևաչափերում իրականացվող աշխատանքով մենք պետք է ամրապնդենք ազգային պայքարի հիմքերը և հասնենք մեր վերջնական նպատակին՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: