ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԼՀԿ-ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հերքող տեսանյութ

ԼՀԿ-ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հերքող տեսանյութ

ԼՀԿ-ն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հերքող տեսանյութ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից ասել էր. «2018 թվականի ապրիլի 16-ը հիշեցի, շատերը մահանալուց էին պրծնում, ես ձեզ գրում էի՝ «Ելք» խբակցության խմբի էջին, որ դուրս գաք փողոց, իմ համար չէ, երևանցիների համար, ու ձեզանից  որևէ մեկը դուրս չեկավ»:

Հայտարարության ի պատասխան՝  ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հիշեցրել էր իրենց պատասխանը՝ եթե բռնություն կիրառվի, դուրս կգանք , կմիանանք և կաջակցենք Նիկոլ Փաշինյանին, և ներկայացրել տեսանյութ, որում Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը Արամ Սարգսյանի հետ ողջունում են Նիկոլ Փաշինյանին և քայլում նրա հետ:

«Մեր բոլոր տեքստերը ուժի մեջ են, մենք ասել են, որ բռնություն լինի, էստեղ ենք լինելու»,- տեսանյութում եզրափակել է Մարուքյանը:

  • Կիսվել: